Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի  դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը․ ՄԻՊ-ին հասցեագրված դիմումները բավարարվել են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։

Մասնավորապես, քաղաքացիների մի մասը նշել է, որ ինքնամեկուսացված է և աշխատանքի չգնալու պատճառով չունի վճարումներ իրականացնելու բավարար միջոցներ, իսկ մյուս մասի տեղեկացմամբ՝ վճարումներ չիրականացնելու պատճառով ծառայությունների մատուցումը ջրի, էլեկտրաէներգիայի և գազ համար դադերցվում է:

«Մարդու իրավունքների պաշտպանը հարցը, երեկ առավոտյան, քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Այնուհետև փոխադարձ պայմանավորվածությամբ նույն հարցը բարձրացվել է նաև գրավոր ընթացակարգով:

Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համագործակցության շրջանակներում դիմողների տվյալները փոխանցվել են հանձնաժողովին՝ խնդրին արագ լուծում տալու նպատակով: Արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիների մի մասի կոմունալ ծառայությունները չեն դադարեցվել, իսկ դադարեցվածներինը վերականգնվել է:

Հանձնաժողովը ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

Այդպիսի իրավական լուծում ապահովելու պայմաններում բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջիններիս էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի մատակարարումը չի դադարեցվի:

Նշենք, որ նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,- ասված է հաղորդագրությունում: