Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրին դիմել է 77 տնտեսվարող

Լուրեր

01.07.2026 | 13:47
Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:43
12 հազար դոլար եմ ներդրել Hellobit-ի մեջ. ֆինանսական զեղծարարությունից տուժած․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:35
Ձայնագրությունները լսելով՝ 21%-ն ընդդիմադիր ուժերին չի տվել իր քվեն. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:27
IMEI շտեմարանում անձնական տվյալներ չեն պահպանվի․ ՀՀ-ում կստեղծվի բջջային հեռախոսների շտեմարան
01.07.2026 | 13:18
Ռուսաստանի ԶՈւ-ն հարձակում է ծրագրում Չեռնիգովի մարզի վրա․ Սիրսկի
01.07.2026 | 13:09
Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը 1 անգամ․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:58
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:53
Անկարայում Ֆիդանն ու ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասը․ կհամակարգեն խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ջանքերը
01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:44
ԱԳ փոխնախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը:

«Մարտի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, ծրագրին մասնակցելու համար դիմել է 77 տնտեսվարող: Ծրագրում ընդգրկվելու ցանկություն են հայտնել ֆերմերներ գրեթե բոլոր մարզերից, հատկապես շատ են դիմորդները Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերից:

Ընդհանուր առմամբ, ծրագրի նկատմամբ ֆերմերների հետաքրքրությունը բավականին մեծ է:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել.

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ.մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ.մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, սոցիալական աջակցություն ստա-ցող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար՝ 1 քառ.մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ,

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ,

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ սահմանված արտոնություն ունեցողների համար՝  1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։ Ներկա պահի դրությամբ դասընթացների մասնակիցների թիվը կազմում է 33 տնտեսավարող:

Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` https://mineconomy.am/page/1448 հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն (հեռ.՝ 011 524 610) կամ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն (հեռ.՝ 011 520 457)»,- ասված է հաղորդագրությունում: