«Բաքու–Թբիլիսի–Կարսը»՝ այլընտրանք ստեղծելու քաղաքական պրոեկտ. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Բաքվում պահվող գերիների մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու բացումը վերլուծական շրջանակներում մի շարք գործոններ հակադրեց: Տեսակետներ հնչեցին, որ այն ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական գործոն ունի:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ պետք չէ քաղաքական և տնտեսական կոմպոնենտները հակադրել իրար:

«Իհարկե, ակնհայտ է, որ սա քաղաքական նշանակություն ունի, քանի որ այն այլընտրանք է: Ադրբեջանը և Վրաստանը վաղուց են իրականացնում այն քաղաքականությունը, ըստ որի՝ տարբեր ոլորտներում այլընտրանք են փնտրում: Հիմա վերոնշյալ ծրագիրը կապահովվի տարբեր բեռների այլընտրանքային տեղափոխումը: Այն առաջին հերթին այլընտրանք ստեղծելու քաղաքական պրոյեկտ է: Իսկ այն երկրները, որոնք Հայաստանի նման այլ ճանապարհով գնացին, կապվեցին միայն Ռուսաստանի հետ, պարզ է, որ տուժում են: Օրինակ՝ մենք այլընտրանք չստեղծեցինք, դա էր պատճառը, որ Վրաստանի համեմատ գազի գինը մեզ համար երկու անգամ ավելի թանկ է: «Գազպրոմ»–ը Վրաստանին գազ է ծախում երկու անգամ ավելի էժան այն դեպքում, երբ Վրաստանը ՌԴ–ի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Հարցն այն էր, որ Վրաստանը նաև այլընտրանք ապահովեց՝ Ադրբեջանից նաև գազ է ստանում: Երկաթգծի շնորհիվ Վրաստանն իր բեռներն ավելի մատչելի գներով կտեղափոխի դեպի Թուրքիա, որը վերջին կանգառը չի լինի՝ Թուրքիայից նաև Եվրոպա կտեղափոխի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանը ՌԴ–ին մենաշնորհ տալու ճանապարհով գնաց, ինչի պատճառով մեզ մոտ ամեն ինչ թանկ է: Իսկ թե ինչու չպետք է քաղաքականը տնտեսական բաղադրիչի հետ հակադրել, քաղաքագետը նշեց. «Դուք կհիշեք իմ խոսքերը, ինչ–որ ժամանակ անց այդ պրոյեկտը նաև տնտեսական լուրջ ծրագիր կդառնա: Կամաց–կամաց և քայլ առ քայլ տարբեր երկրներ իրենց բեռները նաև այդ ճանապարհով կտեղափոխեն»:

Վրացի քաղաքագետներից մեկը կարծիք էր հայտնել, թե Հայաստանի մասնակցությունը «Բաքու–Թբիլիսի–Կարս»–ին տեսականորեն կարող է բանակցության առարկա դառնալ:

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ մինչև ԼՂ հարցը չլուծվի՝ ՀՀ–ի մասնակցությունն իրատեսական չի կարող լինել:

«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Իրենք ասում են՝ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանը չի ներգրավվելու տարածաշրջանային այն ծրագրերին, որտեղ կան Ադրբեջանն ու Թուրքիան: Նույնն ասում է նաև Թուրքիան: Այո, նշվածը պոտենցիալ հնարավոր է, բայց ոչ ռեալիստական, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պարզ չէ, թե երբ է լուծվելու: Ըստ այդմ՝ պարզ է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ ծրագրերի մեջ Հայաստանն իր մուտքն ունենա»,– նկատեց մեր զրուցակիցը:

Իրանի ոչ պաշտոնական շրջանակներում տեսակետ կա, թե նախագիծը միտված է տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից դուրս թողնելու ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին: Արձագանքելով դիտարկմանը, քաղաքագետը նշեց. «Չեմ կարծում, թե միտումնավոր մեր դեմ է արված: Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան վաղուց են համագործակցում: Ինչու պետք է դիտարկենք այն համատեքստում, թե միտումնավոր մեր դեմ է: Իրենք համագործակցում են, տեսնում են, որ ծրագիրը բխում է իրենց շահերից, իրականացնում են: Հիմա մեզ ո՞վ էր խանգարում Իրան–Հայաստան երկաթգիծը կառուցել: Թող գոնե սկսեին կառուցել: Բացի խոսքից ուրիշ ոչինչ չենք լսում: Կառուցեին, մենք ավելի գրավիչ կդառնայինք տարածաշրջանի երկրների համար: Բայց մենք չենք անում ու ասում ենք, թե մյուսն արեց ու դա մեր դեմ է: Ծրագիրը ոչ մի կապ չունի Հայաստանի ու Իրանի հետ: Այդ երկրները սուվերեն երկրներ են և իրավունք ունեն իրենց երկրներում երկաթգիծ անցկացնել: Միտումնավոր որևէ բան չեմ տեսնում»:

 

  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: