ՔԿՀ-ներում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել . ՀՀ ԱՆ

Լուրեր

01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
Բոլորը

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, որտեղ ասվում է.

«Այսօր զանգվածային մի շարք լրատվամիջոցներից ահազանգեր են ստացվել այն մասին, թե քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերով պայմանավորված «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բուժումը դադարեցվել է, և նրանք տեղափոխվում են այլ քրեակատարողական հիմնարկներ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։

Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն։

Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է։ Ներկա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից և որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան»: