Իսպանիայում կարանտինը խախտելու համար 926 ձերբակալված կա․ Իպանիայի Ներքին գործերի նախարար. El Pais

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Իսպանական իշխանությունները կարանտինը խախտելու համար 926 քաղաքացու են ձերբակալել։ Ընդհանուր թվով՝ տեղի ոստիկանությունը 102 հազար հաղորդում է ստացել։ Այս մասին հայտնում է իսպանական El Pais պարբերականը՝ հղում տալով երկրի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Մարլասկային։

Նախարարի տեղեկացմամբ՝ ձերբակալվածներից մեկին 4 ամսվա ազատազրկման են դատապարտել։

«Միայն երեկ՝ մարտի 24-ին, 130 ձերբակալություն և ոստիկանությունում ավելի քան 20 հազար նոր հաղորդում է գրանցվել»,- ասել է Մարլասկան։

Նախարարը նաև նշել է, որ իսպանացի իրավապահների կողմից կորոնովիրուսին առնչվող կիբերհարձակումների մի քանի տասնյակ դեպք է հայտնաբերվել։

Հավելենք, որ Իսպանիայի «Հանրային առողջության մասին» օրենքով՝ մեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք՝ 100-600 հազար եվրոյի չափով կամ կալանք՝ 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35․136-ի, իսկ մահվան ելքերինը՝ 2311-ի։

Նելլի Մելքոնյան