ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգ է Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերով

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Զանգվածային լրատվության միջոցներով ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի կապակցությամբ. գրում է ermenihaber.-ը:

Խոսքը Թուրքիայի Բարթըն շրջանում հրապարակային գործունեություն ծավալող «Ժողովուրդ» (Halk) և «Կողմնացույց» (Pusula) թերթի 7 լրագրողի, այդ թվում թերթի հիմնադրի և խմբագրի մասին է, որոնք ձերբակալվել էին կորոնավիրուսի համավարակի թեմայով տեղեկություն լուսաբանելու պատճառով։

Դեզիրը թեմայի շուրջ նշել է․ «Ճգնաժամային իրավիճակում լրատվամիջոցները շատ կարևոր դեր են խաղում։ Հանրությանը կարևոր տեղեկություններ են հաղորդում, պայքարում կեղծ լուրերի տարածման դեմ և համավարակի մասին հանրօգուտ հարցերի շուրջ տեղեկույթ տրամադրում»։

Դեզիրը ԵԱՀԿ անդամ պետություններին ցանկացել է հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ իրականցվող ցանկացած հրատապ միջոցառում պետք է լինի համաչափ և խտրականությունից զերծ։

Նշենք, որ ձերբակալված լրագրոներն արդեն ազատ են արձակվել։