Երևանի նախկին քաղաքապետը յուրացրել է ավելի քան 233 մլն դրամ արժողությամբ մանկապարտեզը. հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպք։

«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև, Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձը,  անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008 թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը, ապա 2009 թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո, նշված անշարժ գույքը ակնհայտ անհամարժեք հատուցմամբ՝ ընդամենը 23.120.000 ՀՀ դրամով, օտարվել է, իսկ 2011 թ. փետրվարի 2-ին առուվաճառքի պայմանագրով 24.000.000 ՀՀ դրամով գրանցվել է հիշյալ պաշտոնյայի հոր անվամբ, այնուհետև, կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերագրանցվել է որպես որդու սեփականություն:

Կատարվածի արդյունքում՝ ոչ միայն հեղինակազրկվել են տեղական ինքնակառավարման մարմինները ու խաթարվել դրանց բնականոն գործունեությունը, այլև դադարեցվել է առանձին նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված պաշտոնատար անձը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝  233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը:

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ պաշտոնյան ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միևնույն ժամանակ ձեռք են բերվել նաև տվյալներ 27 անշարժ գույքեր նույն եղանակով օտարելու և յուրացնելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մեղադրյալին հայտնաբերելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։