Օր առաջ որևէ ձևով դատարանը պետք է Քոչարյանին ազատ արձակի․ Ալումյան

Լուրեր

17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
17.12.2025 | 16:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վաղը Հայաստան կայցելի
17.12.2025 | 15:55
Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել
17.12.2025 | 15:44
Նպաստի նոր տեսակ՝ երեխա ունեցող ընտանիքների համար․ փոխնախարարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:32
Սիրելի երեխաներ, ձեզ 2 պատգամավորի հետ կծանոթացնեմ․ Սիմոնյանը՝ Տ․ Մարգարյանի օգնականի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:31
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
17.12.2025 | 15:23
Նարեկ Ղահրամանյանը` Սյունիքում դպրոցները փակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 15:14
Անկարան ու Բաքուն ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
17.12.2025 | 15:06
Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց դատական նիստերի հետաձգումների մասին։

«Մեզ հստակ չեն ասում, թե մեկ շաբաթից, մեկ ամիս, թե մեկ օրից կարող է մեր միջնորդությունը քննարկվել»,- ասաց Ալումյանը։

Խոսքը նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության մասին է։

Ըստ Ալումյանի գործի վրա օրենքից բացի այլ բաներ կան, որոնք մեծ ազդեցություն ունեն:

«Քոչարյանի նկատամամբ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք չկա, սակայն հիմա հայտնի մարդու ցանկություններից ելնելով նրան կալանավորել են։ Այստեղ խոսքը խախտումների աստիճանը մեղմելու մասին է։ Օր առաջ որևէ ձևով դատարանը պետք է Քոչարյանին ազատ արձակի»,- ասաց փաստաբանը։

Դանիբեկյանի բացակայությամբ նիստեր չանցկացնելուց հետո, այլ դատավորի միջնորդությունը չմակագրելով, ըստ փաստաբանի, Առաջին ատյանի դատարանը անգործություն է ցուցաբերում։ Ալումյանը իրավական անհեթեթություն որակեց այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը։

Լիլիթ Շաբոյան