Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի  (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

« Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաև այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:

Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություն է և Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։

Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, և հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար) հեռախոսահամարներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը»,- ասված է հաղորդագրությունում: