Աստված չանի, այդ օրը ընկնեմ, Ձեր հույսին մնամ․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի աշխատանքները չպիտի խաթարվեն, հանրությունը տանը նստած՝ հետևում է։ Այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ նիստ չանցկացնելու առաջարկին։

«Ես հանրությանը կոչ եմ անում տվյալ պարագայում չհետևել մեզ՝ թե՛ տարածություն պահելու առումով, թե՛ փակ տարածքում գտնվելու»,- մասնավորապես նշեց Հայրապետյանը։

Օրակարգի հաստատումից հետո Էդմոն Մարուքյանը նշեց. «Ես այս առաջարկը չէի անում, որ դա քաղաքականացվի և ինքնահաստատման պրոցեսի վերածվի։ Վարչապետը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, և իմ առաջարկը բխում էր այդ հայտարարությունից հետո երկրում խստացնող ռեժիմի իրավիճակից»։

Մխիթար Հայրապետյանի արձագանքը չուշացավ. «Պարո՛ն Մարուքյան, եղբայր, տեսե՛ք, խնդիրը հետևյալն է. երեկ մեր խորհրդի նիստում քննարկվել է օրակարգը և հաջորդականությունը: Բանն այն է, որ եթե քաղաքական պայմանավորվածության մասին է, եղբայր, կարող էինք ոչ թե ամբիոնից գալ և ներկայացնել, այլ երեկ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել, խոսել այդ մասին, և ոչ թե այս պահին, երբ երեկ կողմ եք քվեարկել և ոչ մի բառ չեք ասել… ոչ թե գալ, ինձ ասել, որ ես կարող է՝ ինքնահաստատվում եմ Ձեր հաշվին։ Աստված չանի, որ ես այդ օրն ընկնեմ, որ Ձեր հույսին մնամ»։

Մանրամասները՝ տեսանյութում: