Երևանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Լուրեր

22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սարդոստայն հիշեցնող բազմաթիվ ճաքեր, իջվածքներ: Oր առաջ փողոցները նորոգելու և անվտանգ երթևեկություն կազմակերպելու նպատակով այս տարի գործն ավելի վաղ է սկսել: Երևանում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները:

««Այս տարի մրցույթները մեկնարկեցին բավականին շուտ: Դրանք հայտարարվել էին դեռևս նախորդ տարի: Ծրագրով հիմնականում ցանցատիպ ճաքերով փողոցների փոսանորոգման աշխատանքներ են»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

2020թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով կնորոգվի 567.850 քմ ասֆալտբետոնե ծածկ։
Առաջին հասցեներից մեկը Սեբաստիա փողոցն էր։ Այստեղ ընդհանուր 6000 քմ ասֆալտապատ տարածք կնորոգվի։
Որակյալ ճանապարհ ունենալու համար նախ 4-5 սմ հաստությամբ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը։ Հետո արդեն փոշեզրկվում և մշակվում է հատուկ նյութով, որն, այսպես ասած, սոսնձի դեր է կատարում: Հերթը գործարանից բերված տաք ասֆալտինն է։
«Տեղադրման պահին ասֆալտի ջերմաստիճանը 110 աստիճանից բարձր պետք է լինի: Փաստացի՝ տվյալ պահին ջերմաստիճանը 1350 է»,- ասում է ինժեներ Մարզպետ Մելքոնյանը:

«Մեծ ծավալներով ասֆալտապատելու դեպքում հարթեցնող մի քանի մեքենա է աշխատում: Օգտագործվում է նաև հատուկ այլ տեխնիկա, որը թույլ չի տալիս, որ ասֆատապատումից հետո ալիքներ առաջանան»,- ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:
Այս տարի քաղաքում ասֆալտապատումը կիրականացնի 5 ընկերություն։ Գործի որակը հսկում են տեխնիկական հսկողության ծառայության մասնագետները։

«Յուրաքանչյուր վարչական շրջանում մեր կազմակերպության կողմից հատկացված է առանձին պատասխանատու տեխհսկիչ, որը մշտապես գտնվում է շինհրապարակում: Հսկողության մեջ ներառվում է կապալի պայմանագրի հսկողությունը, որպեսզի շինարարը, համաձայն քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի, ապահովի նյութերի, աշխատանքների որակը, նաև ֆրեզի տեղափոխումը համապատասխան թափոնավայր: Բացի այդ, 10 հազար քմ-ն մեկ կատարվում է լաբորատոր փորձարկում»,- նշում է տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տնօրեն Նորայր Բունիաթյանը:

Փոսային նորոգում է նախատեսված նաև մայրաքաղաքի մի շարք այլ փողոցներում, այդ թվում՝ կենտրոնական։
«Ունենք մի քանի փողոցներ, որոնցում ասֆալտը պետք է նորոգվի համատարած, այդ թվում՝ Իտալիայի փողոցը, Պռոշյան-Լեո փողոցների հատվածը»,- ասում է շինարարության և բարեկարգման վարչության պետը:

Փոքր ճաքերով հատվածներում փողոցների ամուր ծածկի «կյանքը» կերկարեցնի ճաքալցումը. 2020թ. 402,000 գծամետր ճաքալցում է նախատեսված:

Այս տարի ավելացել են հողային ծածկով ճանապարհների նորոգման ծավալները. խոսքը քաղաքի ծայրամասերում, սեփական տների հարևանությամբ գտնվող փողոցների մասին է։

Արդեն իսկ տնտեսված միջոցներով կհայտարարվեն նոր մրցույթներ՝այդ կերպ հնարավորություն ստեղծելով ավելի շատ փողոցներ ընդգրկել ծրագրերում։

«Այս տարի համայնքային բյուջեից շուրջ 100 մլն դրամ է հատկացվել դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Դիտահորերը, որոնք ավելի ցածր նիշով են, երթևեկության համար խոչընդոտ են: Մշտապես կա նաև քաղաքացիների դժգոհությունը: Թեև խնդիրը համայնքի լիազորության չէ, բայց քաղաքապետի հանձնարարությամբ արվում է համայնքի կողմից»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

2020թ. մեծածավալ ասֆալտապատում կիրականացվի նաև վարչական շրջանների ծրագրերով։ Կնորոգվեն բակային տարածքներն ու երրորդական փողոցները։

Երևանի քաղաքապետարանի չի մոռացել նաև հետիոտնի հարմարավետության մասին։ 80 մլն դրամ է հատկացվել համայնքային բյուջեից նոր մայթեր կառուցելու, նորոգելու և սալիկապատելու համար:

Մայր թատրոն բերող ճեմուղին և մուտքն արդեն նոր տեսք են ստանում։ Այս տարվա ծրագրում է նաև Կողբացի փողոցի մայթը՝ Թումանյան փողոցից մինչ Ամիրյան փողոց։ Մասնավորի կողմից նախորդ տարի սկսած հետաքրքիր գաղափարը քաղաքային իշխանությունը կշարունակի։

Փողոցների նորոգման ու ասֆալտապատման աշխատանքները տևում են հիմնականում առավոտյան ժամը 9-ից մինչ երեկոյան 8-ը, իսկ խիտ բնակեցված վայրերից դուրս ու երթևեկությամբ խիստ ծանրաբեռնված մի շարք փողոցներում՝ նաև գիշերային ժամերին»։