Երբ իրավիճակը կայունանա, զինվորները միանշանակ իրենց արձակուրդները կստանան. ՊՆ խոսնակ

Լուրեր

06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor.amի հարցազրույցը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ

Տիկին Ստեփանյան, նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ բանակում կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:

-Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով ախտահանիչ խիստ միջոցառումներ են ձեռնարկված, ժամանակավորապես արգելված են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները՝ այդ թվում հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին այցելությունները, հանրային միջոցառումները, այցելությունները զորամասեր, մշտապես իրականացվում է անձնակազմի բուժզննում: Պայմանագրային զինծառայողները և սպաները զորամաս մուտք գործելիս անպայման ջերմաչափվում են, պահպանվում է սանիտարական ռեժիմը: Համապատասխան բուժզննում է անցնում նաև մարտական հերթապահությունը ստանձնող անձնակազմը, ախտահանվում են մեքենաները, զինտեխնիկան, զորանոցները:

Իսկ կա՞ն մեկուսացվածներ կամ ինքնամեկուսացվածներ, որոնք աշխատում են Զինված ուժերում: Խոսքը, մասնավորապես, պայմանագրային զինծառայողների և սպայական կազմի մասին է:

-Այս պահին չունենք նման դեպքեր:

Այս օրերին դրսում՝ տրանսպորտում, խանութներում նկատում ենք զինվորականների՝ պայմանագրայիններ կամ սպայական կազմից, որոնք առանց դիմակների են և ձեռնոցների: Նրանց զգուշացվել կամ տրամադրվել են դիմակներ, ձեռնոցներ, ինչպե՞ս է վերահսկվում նրանց մուտքը զորամասեր:

-Ամեն անգամ զորամաս մուտք գործելիս  զինծառայողը պարտադիր բուժզննում է անցնում: Իհարկե, սա սոցիալական պատասխանատվության հարց է, և թե զինծառայողները, թե սովորական քաղաքացիները պետք է դիմակ ու ձեռնոց կրեն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Զինծառայողներին տրվել են համապատասխան ցուցումներ, շրջաբերակններ են ուղարկվել բոլոր զորամասեր, որոնցում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից: Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցու­թյունը մասսայական միջոցառումներին (խնջույք­ներ, տոնակատարություններ, թաղ­ման արարողություններ և այլն), զերծ մնալ հա­մա­ճարակային տեսանկյունից ՀՀ ռիս­կա­­յին տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած ան­ձանց հետ շփումներից:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բուհերում դասապրոցեսը կասեցված է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտները շարունակում են ուսումնառությունը: Սա արդյո՞ք ռիսկային չէ:

-Ռազմաուսումնական հաստատությունները համարվում են զորմասեր, իսկ այդտեղ ուսանող կուրսանտները ժամկետային զինծառայող են,  ինչը ուսումնական գործընթացը չկասեցնելու ծանրակշիռ պատճառ է։ Զորանոցային պայմաններում խիստ վերահսկողությունը նաև կուրսանտների անվտանգությունից է բխում, որովհետև զորանոցային պայմանները վարակից խուսափելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծում: Այս միջոցառումների արդյունքում ԶՈւ-ում կտրուկ նվազել են սուր շնչառական հիվանդության դեպքերը՝ վերջին տասը տարում նման ցուցանիշ չենք ունեցել:

-Համավարակով  պայմանավորված՝ որոշ սննդատեսակներ են խորհուրդ տալիս բժիշկներն ու սննդաբանները: Հնարավո՞ր է, որ զինվորների ճաշացանկում էլ փոփոխություն լինի:

-Տարվա ընթացքում, երբ եղանակը փոխվում է, նաև ճաշացանկն է վերանայվում։ Օրինակ ձմռանը վիտամին C են ավելացնում: Շուտով կանցնեն նոր սննդակարգի՝ եղանակային պայմաններից ելնելով: Զինվորները նարինջ են ստանում, բանան, այլ մրգեր, գիտեք որ հիմա ավելի որակյալ սննդով են ապահովված: Մասնավորի հետ համագործակցության արդյունքում զորամասի ճաշարաններն ապահովված են տարբեր տեսակի սննդով՝ բանջարեղեն, մրգեր: Ճաշացանկը վերանայելու կարիք չկա:

-Թեև 2019 թվականի օգոստոսին կառավարությունը ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափն ավելացրեց 1000-2000 դրամով,  այնուհանդերձ, ժամկետայինները տանից շարունակում են ծանրոցներ ստանալ՝ հիգիենայի պարագաների տեսքով: Կորոնավիրուսով պայամանավորված արգելվել է ծանրոցների մուտքը զորամասեր: Այս մասով զինվորները խնդրի առաջ չեն կանգնի՞:

-Չի առաջանա, քանի որ զորամասի տարածքում առկա զինառներն ապահովված են այդ պարագաներով և զինվորն այդ գումարի շրջանակներում կարող է իրեն թույլ տալ գնում կատարել, եթե անհրաժեշտությունն ունի: Այսօրվա դրությամբ նման խնդրի վերաբերյալ բողոքներ չենք ստացել: Ավելացվել են նաև զինծառայողներին տրվող համաճարակային իրավիճակների համար նախատեսված պարագաները, նյութերը, նաև դրանք պահեստավորվում են։

-ԶՈՒ-ում նաև տեսակցություններն ու արձակուրդներն են արգելվել: Ժամկետային այն զինծառայողները, որոնց հասանելիք արձակուրդի  ժամանակը լրացել է այս շրջանում,ա հետո կարողանալու՞ են լրացնել, երբ իրավիճակը հանդարտվի:

-Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են  որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդները: Երբ իրավիճակը կայունանա, միանշանակ իրենց արձակուրդները կստանան:

-Իսկ եթե այս շրջանում ժամկետային զինծառայողի ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում,  թույլատրվու՞մ է օրենքով սահմանաված արձակուրդը, թե՞ ոչ:

-Թույլատրված է օրենքով սահմանված արձակուրդի միայն մեկ տեսակ՝ այն էլ խստացված կարգով, որով ազատ արձակում է տրվում մերձավորների՝ քույր, եղբայր, հայր, մայր, մահվան կամ հարսանիքի դեպքերում:

-Կորոնավիրուսով պայմանավորված հնարավո՞ր է ամառային զորակոչը հետաձգվի:

-Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահին քննարկումներ չեն իրականացվում։ Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում:

Նարեկ Կիրակոսյան