ՄԻՊ-ի արձագանքն արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։

«Մասնավորապես, քաղաքացիներից ոմանք նշում են, որ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները։ Բողոքների մյուս մասի դեպքում քաղաքացիները պնդում են գործատուների հորդորների կամ սպառնալիքների մասին առ այն, որ փաստացի հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները ներկայացնեն վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմում՝ հակառակ դեպքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։ Ըստ քաղաքացիների՝ երբեմն էլ գործատուները համարում են, որ պարապուրդն առաջացել է անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով, որպեսզի չվճարեն աշխատողներին։

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառելի իրավական հիմնական պահանջները՝ արձանագրում ենք՝

  • գործատուն պարտավոր է առաջնահերթ ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ աշխատողին տալով աշխատանքը հեռավար եղանակով իրականացնելու հնարավորություն աշխատավարձի պահպանմամբ,
  • վերոնշյալը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը.
  • չվճարվող կամ վճարվող արձակուրդը տրամադրվում է աշխատողի պահանջով կամ համաձայնությամբ.
  • ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողը վճարվում է օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ.
  • ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին կարող է առաջարկվել իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող և առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանք.
  • պարապուրդի ժամանակ աշխատողին ավելի ցածր աշխատավարձով, բայց իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող ու առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանքի փոխադրելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը.
  • եթե հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին վերը նշված աշխատանքը չի առաջարկվում, գործատուն պարտավոր է աշխատողին վճարել օրենսդրությամբ սահմանված չափով աշխատավարձ.
  • գործատուն պարտավոր չէ վճարել աշխատավարձ միայն աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։

Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ աշխատանքային վեճերի լուծման արտադատական մարմին Հայաստանում առկա չէ, իսկ աշխատանքային վեճերը մեր երկրի օրենսդրությամբ ենթակա են լուծման դատական կարգով։

Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից»,- ասված է հաղորդագրությունում: