Վրաստանում կապուղիների վթարի պատճառով վնասվել է ՀՀ-ի ինտերնետ հասանելիության զգալի մասն ապահովող մայր կապուղին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Վրաստանում՝ Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Այս մասին ասված է Ucom ընկերության տարածած հայտարարությունում:

«Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է:

Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից: Վրաստանի մասնագետները հայտնում են, որ մայր կապուղին կվերականգնվի 23:00 սահմաններում:

Ինչպես նշեցինք՝ այժմ ընկերության ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով: Իհարկե, վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ:

Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է՝ ինչ կարևոր դեր ունի ինտերնետը, և հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: