«Հետս ի՞նչ բերեմ». կամավորների խումբն օգնում է ծերերին ու անապահովներին

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի և երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում չորս ընկերներ որոշել են կամավորության սկզբունքով օգնել ծերերին և խոցելի խմբերին։ Էդգար Զաքարյանը, Լևոն Սահակյանը, Սերգեյ Ապրեսյանն ու Արման Բաբաջանյանը նախաձեռնությունը որոշել են կոչել՝ «Հետս ի՞նչ բերեմ»։

Սկզբում նպատակն այն էր, որ մարդիկ, որոնք խոցելի են վիրուսի նկատմամբ, տանից դուրս չգան առևտուր անելու, փոխարենը իրենք դա կանեն։ Էդգար Զաքարյանը, սակայն, Factor.am-ին պատմեց, որ ամեն ինչ այդքան էլ պլանավորածի պես չգնաց։ Նախաձեռնության անդամներին սկսեցին զանգահարել մարդիկ, որոնք ունեին սննդի կարիք, բայց գումար՝ ոչ:

«Մեզ զանգահարում էին տարեցներ և ասում, որ գումար չունեն այս կամ այն բանը առնելու համար, մենք էլ նախաձեռնող խմբով որոշեցինք մի քիչ գումար մեր գրպանից հատկացնել և տարեցներին փորձել օգնել։ Այս ընթացքում տարել հասցրել ենք նվազագույն բաներ, որոնք գոնե որոշ ժամանակով այդ մարդկանց կօգնեն տանից դուրս չգալ»,- ասաց Զաքարյանը։

Նա պատմեց, որ վեց օրվա ընթացքում հասցրել են օրական մոտ 50 ընտանիքի օգնել, որոշ մասի համար գնումներ կատարելով, որոշ մասին էլ սեփական միջոցներով սնունդ հասցնելով։ Ասում է՝ իրենց միանլու և նախաձեռնությանն աջակցելու համար բազմաթիվ զանգեր են ստացել՝ ինչպես մարզերից, այնպես էլ Երևանի տարբեր վարչական շրջաններից. «Մենք նախնական շրջանում ստացանք հարյուրից ավելի զանգեր, մարդիկ ասում էին, որ իրենք էլ են պատրաստ իրենց ապրած վայրերում նույնը անել»։

Նախաձեռնող խմբի հետ, սակայն, պետական կառույցներից որևէ մեկը դեռ չի կապվել, սակայն քանի որ պարետատան կողմից կար հստակ պահանջ՝ նման նախաձեռնությունների համակարգման, իրենց իսկ որոշմամբ՝ այսօր դադարեցրել են գործունեության բարեգործական մասը, դիմել են պարետատանը, որպեսզի ստանան պարետատնից համապատասխան ցուցումներ և շարունակեն գործել ըստ այդ ցուցումների։

«Սպասում ենք նրանց ցուցումներին, որպեսզի կարողանանք ճիշտ և համակարգված գործել»,- ասաց Էդգար Զաքարյանը։

Լիլիթ Շաբոյան