Վրաստանն ուժեղացրել է երկրի տարածք բեռնատարների մուտքի վերահսկողությունը

Լուրեր

16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել երկրի տարածք բեռնատարների մուտքի կանոններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․

? Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։

? Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․

?1․ բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.

✔Ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում,

✔ Բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման,

✔Գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի (прицеп) համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար):

? 2. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։

? Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)։

Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը։

Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։

‼Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն:‼

✔Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով:

✔Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ:

✔Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին»,- Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրությունն է ներկայացրել ՀՀ դեսպանատունը: