Ո՞ր երկրներում է արտակարգ դրությունն ազդել խոսքի ազատության վրա. առանց մեկնաբանության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Բազմաթիվ երկրներում, որտեղ կորոնավիրուսի լուրջ տարածվածություն կա, արտակարգ դրության պայմաններում գրաքննություն սահմանված չէ:

Իտալիան, որը վարակի տարածվածությամբ 2-րդ տեղում է՝ 27.980 դեպքով և 2.158 մահվան ելքով, արտակարգ դրություն է հայտարարել՝ առանց որևէ գրաքննության: Իսպանիան, որը վարակի տարածվածությամբ 4-րդն է՝ 11.309 դեպքով և 509 մահվան ելքով, այս օրերին գրաքննություն չի սահմանել:

Առանց որևէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել նաև ԱՄՆ-ում, որտեղ վարակակիրների թիվը 5.204 է, իսկ մահվան ելքերինը՝ 92:

Կորոնավիրուսի մասին հրապարակումների գրաքննություն սահմանված չէ նաև Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում: Պորտուգալիայում, որտեղ 448 վարակակիր կա և մահվան 1 դեպք, արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակումն անթույլատրելի է համարվում: Այս օրերին գրաքննություն չկա նաև Նիդերլանդներում, որտեղ կորոնավիրուսի դեպքերը 1708-ն են, իսկ մահվան ելքերը՝ 43:

Մի շարք երկրներում, սակայն, արտակարգ դրությունը խոսքի ազատության սահմանափակումներ է մտցրել: Չինաստանը, որը վարակի տարածվածությամբ առաջինն է՝ 81.058 հաստատված դեպքով և 3.230 մահվան ելքով, կորոնավիրուսի վերաբերյալ գրաքննություն է սահմանել: Չինաստանում խստորեն հսկվում են կորոնավիրուսի վերաբերյալ սոցցանցերում գրառումները, ԶԼՄ-ներում հրապարակումները և հեշթեգերը:

Վարակի տարածվածությամբ 3-րդ երկիրը՝ Իրանը, որտեղ 16.169 դեպք և 988 մահ է գրանցվել, պատիժ է սահմանել կորոնավիրուսի վերաբերյալ խուճապ առաջացնող տեղեկություն տարածելու համար: Այս առիթով Իրանում արդեն մի քանի պաշտոնյա է ձերբակալվել, մի քանիսի դեմ էլ քրեական գործ է հարուցվել:

Արտակարգ դրության պայմաներում գրաքննություն կա Ռումինիայում, որտեղ վարակակիրները 131-ն են, իսկ մահվան դեպքերը՝ 0, և Հոնդուրասում, որտեղ կորոնավիրուսի 2 դեպք կա:

Հայաստանում արտակարգ դրությունը որոշակիորեն սահմանափակել է խոսքի ազատությունը, ինչը հարուցել է շատերի դժգոհությունը: Լրատվական համայնքի ու լրագրողական կազմակերպությունների դժգոհությունից հետո, «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ Կառավարությունը փոփոխություններ է մտցրել: Փոփոխությունները, սակայն, վերաբերում են միայն արտաքին պաշտոնական աղյուրներին (պետությունների ղեկավարներ, պետական մարմիններ) հղումներ տալուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան