Երևանի մասնավոր տրանսպորտը ևս ախտահանվում է. փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն այսօր հայտարարեց՝ մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են։
«Մասնավոր տրանսպորտը ևս ախտահանվում է»,- շեշտեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ բոլոր վարորդներին ջերմաչափում է արվում։ Նրա խոսքով՝ դեռևս որևէ վարորդ կորոնավիրուսի կասկածով թեստ չի հանձնել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան