Նավթի գների անկման ֆոնին Ադրբեջանի տնտեսությանը «սև օրեր» են սպասվում

Լուրեր

01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Բոլորը

Աշխարհում նավթի գների անկման ֆոնին դժվար ժամանակներ են սկսվում Ադրբեջանի տնտեսության համար։ Չնայած Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ երկրում իրավիճակը կայուն է և վերահսկելի, իրականությունը միանգամայն այլ է:

Մասնավորապես, Moody’s Investors Service միջազգային գործակալությունը նախօրեին զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ նավթի գների անկումը բացասական ազդեցություն կունենա նավթ արդյունահանող ԱՊՀ երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Ղազախստանի տնտեսության վրա։

«Տնտեսական իրավիճակի հետագա վատթարացումը կհանգեցնի նաև բանկային ակտիվների վատթարացման: Սա կարող է հանգեցնել ազգային արժույթով  դեպոզիտների մասսայական փոխանակմանը արտարժույթի և Կենտրոնական բանկերի կողմից ինֆլյացիան զսպելու համար տոկոսադրույքների բարձրացմանը՝ կապված ազգային արժույթների արժեզրկման հետ»,- ասվում է զեկույցում:

Ըստ գործակալության փորձագետների՝ նավթի գնանկումը բերում է ազգային արժույթի թուլացման, բավականաչափ արժութային ակտիվներ ունեցող բանկերի կապիտալի նվազեցմանը:

«Ադրբեջանական մանաթի կայունությունը պահպանվում է Պետական նավթային ֆոնդից արտասահմանյան արժույթի վաճառքի հաշվին։ Սակայն եթե նավթի գները մնան նման ռեկորդային ցածր մակարդակի, Ադրբեջանի կառավարությունը կկանգնի ազգային արժույթն արժեզրկելու անհրաժեշտության առջև»,- ասվում է զեկույցում։

Ադրբեջանի ներսում նույնպես կանխատեսումները հուսադրող չեն։ Մասնավորապես, Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին գրում է, որ սև օրեր են սկսվելու Ադրբեջանի տնտեսության համար։

«Դժվար կլինի բյուջեի համար գումարներ հավաքագրել: Տնտեսական ակտիվությունը կնվազի։ Բացի այն, որ աղքատների համար դժվար կլինի, միջին խավը կսնանկանա, արտասահմանյան ներդրումները կլքեն երկիրը, տեղական կապիտալն էլ երկիրը կլքի որքան հնարավոր է շուտ, արդյունքում աղքատությունը կավելանա, գործազուրկների թիվը կաճի»,- գրում է Քերիմլին:

Ստեղծված իրավիճակում նա մեղադրում է Ալիևին և կառավարությանը. «Ինչու՞ Ադրբեջանի տնտեսությունը դեռ մեծ կախվածություն ունի նավթից: Իլհամ Ալիևը չէ՞ր ասում 4-5 տարի առաջ, որ կազատվենք նավթից կախվածությունից։ Ինչո՞ւ գազը, նավթը ու նավթամթերքը շարունակում են կազմել երկրի արտահանման ծավալի 90 տոկոսը, ինչո՞ւ երկրում չի ձևավորվել գործող բանկային համակարգ։ Որտե՞ղ են տեղական արտադրությունը, միջին խավն ու ազատ մրցակցային միջավայրը, ինչու՞ երկիր չեն գալիս արտասահմանյան ներդրումներ, իսկ տեղական կապիտալը, հնարավորության դեպքում, փախչում է»։

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարի կարծիքով՝ երկրում ամեն ինչ կատարվում է Ալիևի կողմից վարվող ոչ կոմպետենտ քաղաքականության պատճառով։

«Իհարկե, այս ամենը համաշխարհային ճգնաժամով չէ պայմանավորված, այլ ռեժիմի ոչ վճռական քաղաքականությամբ։ Այս բոլոր թուլությունների պատճառը կոռուպցիան է, մենաշնորհները, կառավարության ագահությունը, մրցակցության բացակայությունը, ընտրությունների կեղծումը, Իլհամ Ալիևի կողմից վարվող ոչ կոմպետենտ քաղաքականությունը»,- գրում է Ալի Քերիմլին:

Էմմա Չոբանյան