Ռուբլու արժեզրկումը որքանո՞վ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա․ հարց՝ ԿԲ ներկայացուցչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այս օրերին դոլարն արժեքը բարձրացել է, իսկ դրամը՝ արժեզրկվել, սա ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Այս հարցերին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

«Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմաձև գործիքակազմ, նաև պահուստների գործիքակազմ, երբ անցանկալի զարգացումներ լինեն, մենք ադեկվատ գործողություններ կիրականացնենք շուկայում։ Կարծում եմ՝ ինչպես 2014 թվականի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»,- նշեց ԿԲ ներկայացուցիչը։

Անդրադառնալով ռուբլու արժեզրկմանն ու դրա հնարավոր ռիսկերին՝ նա նշեց, որ ԿԲ-ն հետևում է զարգացումներին:

«Անորոշության մասը շատ մեծ է, որևէ մեկը չի կարողանում հասկանալ՝ ինչ զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված։ Հնարավոր է երկու կողմի շարժ, բայց բոլոր դեպքերում այդ տատանողականության վերացման մասին այսօր որևէ մեկը չի կարող ասել։ Մենք ևս մշտապես հետևում ենք, և մեր քաղաքականությունը այնպիսին է լինելու, որպեսզի հավասարակշռենք կայունությունը, և հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: