Լոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրգործ

Լուրեր

27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ.  հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։

«Մարզի դատախազության տված հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2010-2018թթ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև կնքվել են անտառային հողերի վարձակալության պայմանագրեր: Դրանցով վերջինիս վարձակալությամբ տրամադրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողի առանձին հատվածներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունից տեղեկացվել է, որ անտառային այդ տարածքների վարձակալները վարձավճարները պատշաճ վճարել են, ուստի նրանց հանդեպ պարտք ու պահանջ չկա:

Վերոգրյալի հիման վրա հանցագործության դեպքի բացակայության հիմքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում 2019թ. հոկտեմբերի 9-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:

Հիշյալ նյութերը պահանջվել և ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում: Պարզվել է, որ նախապատրաստված նյութերով գնահատական է տրվել միայն անտառային հողերը վարձակալած անձանց արարքներին: Մինչդեռ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացիների կամ իրավաբանական անձի միջև կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված՝ վարձակալի կողմից բաժանելի և անբաժանելի բարելավումներ կատարելու կարգը սահմանող, կապիտալ շինարարություն իրականացնելն արգելող դրույթների և քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ վարձակալների կողմից 2013 և 2017թ. հիշյալ հողամասերում ինքնակամ կառուցվել են հիմնական շինություններ:

Եվ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալներ են ստացվել իրավասու անձանց արարքներում ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ՝  քննության շրջանակներում այն քննարկման առարկա չի դարձվել, իրավական գնահատական չի տրվել վարձակալած անտառային տարածքներում վարձակալների կողմից թույլ տրված խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու պարտականությունների կատարման առումով իրավասու մարմինների պաշտոնատար անձանց արարքներին:

Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրավոր հանձնարարություն է տրվել նախապատրաստել նյութեր՝ համապատասխան իրավասու անձանց արարքներին ևս իրավական գնահատականներ տալու նպատակով: Արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնում»,- ասված է հաղորդագրությունում: