Սենց չի լինի, հանձնարարականները չեն կատարվում, ստիպված հրապարակավ եմ անդրադառնում. վարչապետը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Էսօր ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պարզվեց, որ իր հանձնարարականը չի կատարվել։

Քննարկվում էր, մասնավորապես, քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը։ Գումարը նախատեսվում է ծախսել մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման և փորձաքննության ծառայության համար։

Վարչապետին զայրացրեց այն, որ քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, և վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Եվ, նրա խոսքով, անհրաժեշտություն չկա այս պահին այդ 26 մլն դրամը կոմիտեին տրամադրելու, քանի որ գուցե այլ տեղում ավելի արդյունավետ է այս պահին ծախսելը։

«Գործնականում մենք ամեն շաբաթ այս խնդրին անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, կա՛մ պետք է արվի, կա՛մ լինի հիմնավորումը, որ սա այն դեպքն է, որ հանձնարարության տրամաբանության մեջ է: Ուրիշ տարբերակ չկա: Հանձնարարականը որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք: Այսպես չի լինի: Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում: Այլևս նման բան չկրկնվի: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնակել»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: