«Լիդիան Արմենիան»՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր լրացուցիչ ուսումնասիրության վերաբերյալ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

«Լիդիան Արմենիան»-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ Կառավարությունը նպատակ ունի Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ հարցերի նոր փուլ սկսել, և շահագրգիռ կողմերին ներկայացվելու է 154 հարց՝ նրանց մեկնաբանությունները ստանալու համար:

Վերջին 21 ամիսների ընթացքում «Լիդիանը» կորցրել է ավելի քան 119 միլիոն ԱՄՆ դոլար, հիմնական ժամանակն ու ռեսուրսները նվիրելով Ամուլսարի ծրագրի առնվազն 3 ամբողջական բնապահպանական տարատեսակ ստուգումների և փորձաքննությունների ընթացքում բարձրացված անհամար հարցերին պատասխանելուն: Կառավարությունը չունի որևէ արդարացված հիմնավորում պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ, որևէ այլ ընկերության Հայաստանում նման պահանջ չի ներկայացվել:

ՀՀ վարչապետը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ.

Ամուլսարի ծրագրի նախորդ բնապահպանական փորձքքննություները տվել են հարցերի պատասխանները,
Չկա իրավական հիմք կասեցնելու «Լիդիանի» գործունեությունը,
Չկա իրավական հիմք պահանջելու «Լիդիանից» նոր ՇՄԱԳ,
«Լիդիանը» հաստատել է, որ համապատասխանելու է նախանշված բոլոր բնապահպանական կառավարման չափանիշներին,
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարման առումով «Լիդիանը» լավագույնն է,
Ընկերության դեմ արշավը ֆինանսավորում են մրցակիցները, որոնց նպատակն է խանգարելու «Լիդիանի» գործունեությունը,
Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտից պահանջվելու է համապատասխանել «Լիդիանի» բնապահպանական կառավարման մակարդակին և վճարել դրա համար,
Ամուլսարի ծրագրի կասեցումը խտրականություն կլինի «Լիդիանի» դեմ և բացասական կազդի Հայաստանի ներդրումային գրավչության վրա,
Պետության շահերից է բխում թույլ տալ «Լիդիանին» աշխատել,
Ճանապարհները շրջափակողները պետք է ապաշրջափակեն դրանք:
Այս մասին ՀՀ վարչապետը խոսել է տարբեր առիթներով՝ հրապարակավ:

Վերջին մեկ տարվա ընթացքում դատական մի շարք վճիռներ վերահաստատել են «Լիդիանի» մուտքի իրավունքը՝ ցուցում տալով պատկան մարմիններին ապահովել «Լիդիանի» իրավունքները, ինչպես նաև որոշ պետական պաշտոնյաների գործողությունները որակել են կողմնակալ՝ «Լիդիանի» դեմ:

Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ բոլոր հարցերը սպառիչ պատասխաններ են ստացել, ինչը չի կարելի ասել «Լիդիանի» և Ամուլսարի ծրագրի հանդեպ ՀՀ կառավարության գործողությունների ու անգործության վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցերի մասին:

ՀՀ կառավարությունը պետք է ապահովի արդար և հավասար մրցակցային պայմաններ «Լիդիանի» նկատմամբ, ապահովի օրենքի գերակայությունը և պաշտպանի ոչ միայն «Լիդիանի» և նրա ներդրողների օրինական իրավունքները, այլ նաև Հայաստանի այն հազարավոր քաղաքացիների, որոնք մեծապես տուժել են Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակման պատճառով և այս տևական ապօրինության արդյունքում շարունակում են կրել ահռելի սոցիալական և տնտեսական դժվարություններ»: