Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։

Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում:
Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։

Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։

Տեղեկացնենք, որ օլիմպիադային մասնակցել է մոտ 200 աշակերտ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 այլ պետություններից, այդ թվում` Բելառուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Լյուքսենբուրգից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքիայից:

Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայի կազմկոմիտեն հայ դպրոցականների հաջող մասնակցության համար շնորհակալական նամակ է փոխանցել ՀՀ ԿԳՄՍնախարարին: