Ուհանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի արձանագրվել

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Չինական Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում, որը COVID-19 կորոնավիրուսի տարածման օջախ էր դարձել, վերջին մեկ օրվա ընթացքում վարակման նոր դեպք չի բացահայտվել: Այս մասին հաղորդում է currenttime.tv-ն՝ վկայակոչելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը:

Հունվարի վերջին շրջանը փակելուց ի վեր նման բան առաջին անգամ է արձանագրվում: Միաժամանակ, Հուբեյ նահանգում մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 795 կազդուրված հիվանդ:

Ընդհանուր առմամբ, ամբողջ Չինաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի հայտնաբերվել՝ բացառությամբ 34 անձի, որոնք, սակայն, արտերկրից են ժամանել: Համաճարակի սկզբից ի վեր բժիշկները երկրում 67.800 հաստատված դեպք են արձանագրել, 57.600 հիվանդ կազդուրվել է:

Չին առաջատար վիրուսաբան Լի Լանցզյուանը կարծում է, որ Ուհանը վարակից ամբողջությամբ կարող է մաքրվել այս ամսվա վերջին, և քաղաքում կարանտինը կարելի է աստիճանաբար չեղարկել:

«Եթե 14 օրվա ընթացքում Ուհանում կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չարձանագրվի, կարծում ենք՝ կգա շրջափակումն աստիճանաբար վերացնելու ժամանակը: Սակայն մենք, այնուամենայնիվ, պետք է խստորեն հետևենք վիրուսի նկատմամբ վերահսկողությանն ուղղված գործողություններին՝ հնարավոր նոր բռնկումները կանխելու համար»,- China Daily-ին ասել է մասնագետը:

Մինչ այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հաղորդել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումների մասին: