Չեք տիրապետում կամ ճշմարտությունը չեք ասում Հ1-ի ֆինանսավորման մասին. Իվետա Տոնոյանը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացրեց Հ1-ին վերաբերող նախագիծ։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել օգտվել առևտրային գովազդից։ Փոխնախարարի կողմից նախագծի ներկայացումից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմեց նրան. « Դուք կամ չեք տիրապետում, կամ ճշմարտությունը չեք ասում Հ1-ի ֆինանսավորման մասին։ Վերջին 2 տարում ավելացել է Հ1-ի ֆինանսավորումը։ 2018 թվականին Հանրայինում 2 մլրդ դրամի չարաշահում էր պարզվել։ Հիմա գովազդի այս արտոնությունը տրամադրելուց հետո արդյոք բյուջեից հատկացումները կվերանայվե՞ն»։

Փոխնախարարն ասաց, թե խոսքը հավասար պայմանների ստեղծման մասին է։ Նա նշեց, որ թվեր չունի, թե 2015-ից 2018-ը որքան գումար է տրամադրվել Հ1-ին։ Դանիելյանի խոսքով՝ Եվրամիության շրջանակում չկա պետություն, որն ունի Հանրային հեռուստաընկերություն և գովազդն այնտեղ արգելված է։ Իվետա Տոնոյանը հակադարձեց, թե մասնավոր հեռուստաընկերությունները մեր երկրում ամեն ամիս պետությունից 1 մլն 200.000 դոլար չեն ստանում, և իրենց միջոցներով են ապահովում ֆինանսական ռեսուրսները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան