Բիզնեսին պետք է փշի-փշի անենք․ սա շատ կոշտ առաջարկ է․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է մետաղական հանքարդյունաբերության մորատորիում սահմանել։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ չնայած առաջարկվող նախագծի օգուտներին՝ պետք է ընդհանուր հաշվարկել, թե ինչ վնաս ենք կրելու։ Պատգամավորի կարծիքով՝ նախագիծը խտրական մոտեցում է առաջարկում:

«Ո՞վ ասաց, որ մետաղական հանքն ավելի վտանգավոր է, քան ցեմենտը, ինչո՞ւ ենք միայն մետաղական հանքարդյունաբերության վրա սահմանում»,- նշեց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ սա շատ կոշտ միջոցառում է ու սրանով վատ մեսիջ է փոխանցվում բիզնեսին. «Մենք պիտի հասկանանք, հատկապես այս փուլում, դրան գնալու իրավունք ունե՞նք, թե՞ չունենք։ Հիմա մենք ամեն գնով բիզնեսներին փշի-փշի անելով՝ պետք է համոզենք, բերենք, մի հատ էլ բացասական մեսիջ ենք տալիս, ասում ենք՝ հանկարծ չմտածեք Հայաստան գալու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում: