Մոսկվան զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևան. Սերժ Սարգսյան

Լուրեր

02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
02.02.2026 | 20:14
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում նաև Լավրովի հետ հանդիպում կունենա
02.02.2026 | 20:03
Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին
02.02.2026 | 19:50
6 եպիսկոպոսի արգելել են լքել ՀՀ-ն․ ինչ է սպասվում Ավստրիայում կայանալիք ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
Բոլորը

Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կառաքի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի միջպետական համաձայնագրերի հաստատվելուց հետո: Այդ մասին РИА Новости-իի հետ զոույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մինչև տարեվերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը. մոտ օրերս նոր մատակարարումների ենք սպասում, ու մինչև տարվա վերջ կփակվեն նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի ռուսական և հայկական բոլոր ատյաններով, ապա վավերացվի, իսկ դրանից հետո կսկսենք ռուսական կողմի արտադրողների հետ մեր աշխատանքը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- հավելել է Հայաստանի նախագահը:

 

Համաձայն համաձայնագրի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Հայկական կողմը պարտավորվել է որպես կանխավճար տալ վարկի գումարի 10 տոկոսը:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին: