Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար

Լուրեր

10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
Բոլորը

Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական. այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի տիկնոջ խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

«Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է։

Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները։

Միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։

Առո՛ղջ եղեք և մի՛ տարածեք ապատեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում: