ՀՀ-ում էթիլային սպիրտի և օղիների գինը, նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճել է 13%-ով

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հայաստանում էթիլային սպիրտի և օղիների գինը փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայությունից։

Նշենք, որ 2019-ի փետրվարին էլ, 2018-ի նույն ամսվա համեմատ, աճը կազմել է 1.8 %, այսինքն՝ այս տարի կտրուկ ավելացել է աճի տեմպը։

2019-ի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սպիրտի գինն աճել է 4%-ով։ Այսինքն՝ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, աճը կազմել է 9 %։ Նախորդ տարվա հունվար-փետրվարին սպիրտի գնի տարբերությունը եղել է 0.2 %:

Վիճակագրական ծառայությունից Factor.am-ի հետ զրույցում նշեցին, որ սրա մեջ բժշկական սպիրտը չի մտնում: «Սրա մեջ մտնում են օղիները, լիկյորները գինիները»,- նշեց վիճակագրական ծառայության աշխատակիցը:

Հարցին՝ դիտարկվե՞լ են բժշկական սպիրտի, դիմակների և մանրէազերծող նյութերի (ալկոգել) գնային փոփոխությունները, աշխատակիցը պատասխանեց, որ դրանք չեն ուսումնասիրվել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ սպիրտի գնի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ:

«Փոխվել է սպիրտի նվազագույն գինը, և թանկացումը բացառապես դրա հետ է կապված: Սպիրտի գինը կորոնավիրուսից առաջ ու հետո չի փոխվել»,- նշել է վարչապետը:

Անժելա Պողոսյան