«Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար»․ Աշոտյան

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբասաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը:

Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները բոլոր մակարդակներում՝ ներպետականից մինչև տարածաշրջանային:

Դեռևս Հին Հունաստանում գոյություն ուներ “էկեխերիայի” սկզբունqը, որը կիրառվում էր Օլիմպիական խաղերի ժամանակ (έκεχειρία հին.հուն. – զինաթափում):

Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել “Պանդեմիկ զինադադար”, մշակելով և ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելով այսպիսի զինադադարը հայտարարելու մասին կոչ-բանաձև:

Իհարկե, ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե նման փաստաթղթերը կայունացնելու են իրավիճակը մոլորակում:

Սակայն մի կողմից այդ նախաձեռնությունը խիստ բարենպաստ դիրքավորում կբերի մեր երկրին, կնպաստի Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մյուս կողմից՝ ևս մեկ կարևոր հիշեցում կհանդիսանա գլոբալ պատասխանատվության մասին իր դարդուցավով ապրող աշխարոհին: Մտքում պահենք նաև Արցախյան հակամարտությունը:

Վստահ եմ, որ սրանից կշահի Հայաստան պետությունը»,- գրել է Արմեն Աշոտյանը