Հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am

Լուրեր

01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու  նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am:

«Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանարակրթության ոլորտի  պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ  և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները` առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:

«Հեռավար կրթության կազմակերպման համար  մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ:  Կան  հեռավար կրթության կազմակերպման ոլորտում  հաջողված փորձ ունեցող  դպրոցներ,  որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա  ներուժը, որպեսզի  հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու  հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել է նախապատրաստական աշխատանք, և արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը` ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:

Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ` տրամադրելով իրենց  ռեսուրսներն ու հմտությունները:

Նշվել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 1677-Ա/2 հրամանով հաստատված «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց երեխաների համար» և «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց ծնողների համար» կանոնները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://lib.armedu.am/resource/27385 ։

Հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության և այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, [email protected] :

Առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն  տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար»,- ասված է հաղորդագրությունում: