Ունենք արտահանման կաթվածահար վիճակ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ես ուզում եմ լսել Կառավարության կողմի տնտեսական հակաճգնաժամային գործունեության որևէ միջոցառում, որևէ նախաձեռնություն: Գոնե ինձ համար ակնհայտ է, որ մենք դրամական միջամտության կարիք ենք ունենալու, որ ներարկենք դեպի տնտեսություն: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա վարչապետին ասաց, որ համոզիչ չի հնչում նրա այն հայտարարությունը, թե չենք ունենալու որևէ մթերքի պակաս, որովհետև չի հրապարակվել տնտեսական պլան, թե ինչո՞ւ են այդպես կարծոմ:

«Այսօր արդեն ունենք արտահանման կաթվածահարային վիճակ, և ես ուզում եմ, որ ինձ ասեք՝ ինչպե՞ս է Կառավարությունը պատրաստվում հակաճգնաժամային գործողություններ ձեռնարկել, դրանք ի՞նչ գործողություններ են, ինչքա՞ն միջոցներ են դրա համար տրամադրվելու: Ե՞րբ եք պատրաստվում հրապարակել նման գործողությունների պլան»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Վարչապետը նշեց, որ այդ պլանի առաջին հատվածն իրականում արդեն հրապարակել է. «Ես ասացի՝ քանի դեռ չի եկել այն պահը, որ մենք մարդկանց ասենք՝ ոչ թե 20 հոգուց ավելի մի հավաքվեք, այլ ընդհակառակը, ինչքան հնարավոր է՝ մեծ հարսանիքներ արեք, որևէ պլան չի աշխատելու: Ենթադրենք՝ մենք այսօր 2 մլդ դոլար բերում ենք և ասում՝ սա ուզում ենք ներդնել տնտեսության մեջ, բայց համաճարակային վիճակն այնպիսին է, որ մարդկանց ասում ենք՝ տանից դուրս մի եկեք, դա ոչ մի էֆեկտ չի ունենալու: Հետևաբար՝ մեր պլանի առաջին մասը հետևյալն է. հնարավորինս արագ համաճարակային վիճակը փոխել այնպես, որ մարդկանց ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք տներից, գնացեք ռեստորաններ, բացեք ձեր բիզնեսները»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: