ՀՀ նախագահի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով

Լուրեր

21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21.05.2026 | 12:46
Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
21.05.2026 | 11:55
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ առնվազն 300 նոր աշխատատեղով
21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
Բոլորը

Նախ և առաջ, ես ողջունում եմ ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է շատ արագ, շատ ավելի ինտենսիվ: Պայքարի ձևերը տարբեր են. ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում վիրուսի դեմ: Մենք, կարծում եմ, պետք է հստակորեն ուսումնասիրենք բոլոր երկրների հաջող և անհաջող փորձերը: Սակայն նման մարտահրավերի դեմ պայքարելիս կան սկզբունքներ, որոնք էական են:

Սկզբունքներից առաջինը՝ կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը, պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, թե ինչպես է պայքարելու վիրուսի դեմ, պետական կառույցները, գործարարները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագիրը պետք է ունենան:

Երկրորդ շատ կարևոր սկզբունքը հետևյալն է՝ մենք բոլորս պետք է լինենք կազմակերպված և կարգապահ, շատ ավելին, քան եղել ենք մինչ այսօր: Պայքարի հիմնական ձևը կազմակերպված, կարգապահ հարաբերություններն են: Քանի որ չկա հակավիրուս, չկա դեղ, որը կարելի է օգտագործել, շատ հստակ պայքարի ձև կա՝ նվազագույնի բերել մարդկային շփումները: Վիրուսային հիվանդությունները հաղթահարելի են ժամանակի մեջ, տարածության մեջ, կոնկրետ վայրում: Իհարկե, այդ մարտահրավերը վտանգավոր է: Այսօր ես, մասնավորապես, շատ անհանգիստ եմ մեր տարեց հայրենակիցների առողջության համար, քանի որ նրանք խոցելի են, և նաև նրանց համար, որոնք այս կամ այն պատճառով առողջական խնդիրներ ունեն:  Սակայն, կրկնում եմ. հաղթահարելու համար պետք է և՛ հստակ ռազմավարություն, և՛ հստակ կազմակերպվածություն, և՛ կարգապահություն: Մանավանդ հիմա հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար, կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել, և կանոններ, որոնք պետք է պահպանել՝ նախ և առաջ, ձեր սեփական առողջության համար, ձեր հարազատների և մեր ողջ հասարակության, ժողովրդի առողջության համար:

Եվ վերջապես երրորդը, որը կարծում եմ շատ պարզ է և խորիմաստ. այն կոչվում է պատասխանատվություն, պատասխանատվություն բոլորիս համար: Լինել պատասխանատու՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, հասարակական կազմակերպություններից մինչև քաղաքական կազմակերպություններ, գործարարներ, տնտեսություն վարող անձինք, մեզնից յուրաքանչյուրը… Ժամանակն է, որ մենք ոչ միայն ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև վերլուծենք համաշխարհային ընթացքը։

Օրերս երկար զրույց ունեցա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ, որի հետ մեկ ամիս առաջ արդեն իսկ զրուցել էի այս առիթով։ Այս երկրորդ զրույցը վերաբերում էր շատ պարզ փաստի՝ որ չնայած Հայաստանում կորոնավիրուսը դեռևս մեծ մասշտաբներ չունի, սակայն մենք գտնվում ենք բավականին զգայուն տարածաշրջանում, վարակի տարածման վտանգներ կան, աջակցության կարիք ունենք։ Ուզում եմ տեղյակ պահել, որ ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրեցի Հայաստան, և նա ընդունեց հրավերը։ Իր գործընկերների հետ նրա այցելությունը, կարծում եմ, շատ օգտակար կլինի։ Այսօր զրույց ունեցա Իտալիայի նախագահի հետ։ Բոլորի փորձը մեզ համար էական է։ Յուրաքանչյուր երկիր իր ռազմավարությունը պետք է որոշի։

Սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրին ուզում եմ մաղթել առողջություն, հանգստություն, վստահություն, որ այս մարտահրավերը միասին, իրար օգնելով, պատասխանատվության բարձր զգացումով հաղթահարելու ենք:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտի աշխատողներին, բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության կազմակերպիչներին. մեր հայրենակիցներից շատերի կյանքը ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ ձեր և՛ պետական, և՛ ազգային, և՛ մարդկային պարտքը շատ բարձր որակով և բարձր մակարդակով կկատարեք։