Կորոնավիրուսը ռեկորդային անկում է առաջացրել Չինաստանի տնտեսությունում

Լուրեր

13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բոլորը

Արդյունաբերական արտադրանքի ծավալը Չինաստանի տնտեսության կազմում հունվար-փետրվար ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 13․5 տոկոսով։ Մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 20․5 տոկոսով։ Տվյալները հրապարակել է այդ երկրի վիճակագրական ծառայությունը։

Անկում է գրանցել նաև ուղիղ ներդրումների ծավալում՝ 24․5 տոկոսով։ Կորոնավիրուսի տարածումով Չինաստանի տնտեսությունը անցած հունվարի գրեթե կանգ էր առել։ Հայտարարված խստագույն միջոցառումների պայմաններում ձեռնարկությունները ստիպված էին դադարեցնել աշխատանքը։ Այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ կորոնավիրուսի տարածմանը պիկը հաղթահարված է, տնտեսագետներն ակնկալում են, որ արտադրությունը դանդաղորեն կվերականգնի տեմպը և տնտեսական ցուցանիշները կբարելավվեն։

Միաժամանակ, փորձագետները նկատում են, որ Չինաստանի որոշ շրջաններում արտադրության նակին ծավալներին վերադարձը պակաս ակտիվ է ընթանում սպասվածից։

Ըստ պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը համեմատաբար նվազել են ու այժմ գտնվում են ցածր մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, նոր ռիսկ է առաջացել, դա արտերկրից վարակված քաղաքացիների վերադարձն է Չինաստան։

Ըստ Առողջապահության նախարարության, վերջին օրերին ամբողջ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 14 անձի մահ և վարակվելու նոր 16 դեպք։ Հետաքրքիր է, որ այս 16 վարակակրից 12-ը այն մարդիկ են, որոնք արտերկրից վերադարձել են Չինաստան։