Արցախի ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկում քվեարկության օրը մարդկանց առողջության հետ կապված անվտանգությունն ապահովելու համար

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և մեր հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական նշանակության ընտրությունները սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնելու խիստ անհրաժեշտությունը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Մասնավորապես,

-Կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների  նիստերը կացկացվեն հիմնականում հարցման կարգով,

-թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչների հետ կկիրառվի շփումների էլեկտրոնային տարբերակը,

-արդեն չեղարկվել են հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուների կողմից նախապես պլանավորված սեմինար-հանդիպումները (վերանայման դեպքում իրազեկում կլինի)` մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը այլ հեռահար տարբերակով հասնելու պայմանով,

-քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների ու ընտրողների առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն (ԱՀ առողջապահության նախարարության պատասխանատուների հետ համագործակցված),

-քայլեր են ձեռնարկվում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ անմիջական շփումների վերանայման ձևաչափերի մշակման և ներդրման ուղղությամբ:

Պատրաստ ենք քննարկել այս խնդիրների համատեքստում հանրության կողմից ներկայացվելիք օպտիմալ կիրառման ենթակա  ցանկացած առաջարկություն:

Հաշվի առնելով, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում նախընտրական ակտիվ քարոզչություն է ընթանում, առաջարկում, հորդորում  ու կոչ ենք անում քարոզչության բոլոր սուբյեկտներին նախընտրական հանդիպումների անցկացման ձևաչափերի վերանայման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ինչի մասին ավելի վաղ մեր կողմից բանավոր առաջարկվել էր), հնարավորինս  խուսափելով զանգվածային միջոցառումներ նախաձեռնելուց ու մասնակցելուց, խստիվ հետևելով ԱՀ առողջապահական համակարգի պատասխանատուների ցուցումներին:

Միասին մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք մարտի 31-ին կայանալիք` Արցախի Հանրապետության համար այդքան կարևոր համապետական նշանակության  ընտրությունները ու ամենակարևորը `լինենք առողջ:

Համոզված ենք փոխադարձ ըմբռնումների մթնոլորտում համագործակցելու` բոլոր կողմերի կամահայտնության մեջ: