ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա է փորձարկում

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ԱՄՆ-ում այսօր տեղի կունենա կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղացի պետական պաշտոնյայի։

Փորձարկումը կկազմակերպվի Սիեթլում գտնվող հետազոտական ինստիտուտներից մեկում։ Այն ֆինանսավորվում է Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից:

Պատվաստանյութի փորձարկմանը կմասնակցի 45 երիտասարդ, առողջ կամավոր։ Նրանց կներարկվեն փորձնական պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձարկման մասնակիցները կորոնավիրուսով վարակվելու վտանգի առաջ չեն, քանի որ պատվաստանյութի նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման նպատակն է համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի ազդեցություններ չունեն։ Դա հնարավորություն կտա հետագայում ավելի լայնամասշտաբ թեստերի անցնել։

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ հնարավոր ցանկացած պատվաստանյութի հաստատումը 1-1.5 տարի կտևի: Նշենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիուսով վարակվածների թիվը գերազանցում է 170 հազարը, իսկ մահացությունների թիվը 6526 է։ 77․788 մարդ կորոնավիրուսից ապաքինվել է։

Նելլի Մելքոնյան