Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված` Չինաստանի իշխանությունների կողմից խստացումների կիրառման վերաբերյալ

Լուրեր

04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։

«Այսպես՝ մարտի 15-ին Պեկինի Մունիցիպալ ժողովրդական կառավարության Գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Բեյը հայտարարել է, որ մարտի 16-ից 00.00-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ (էքսպո կենտրոն) 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Այն իրականացվելու է կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում՝ ուղևորների հաշվին։

Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են  օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։

Պեկինի իշխանությունները զգուշացնում են բոլորին, որ առողջության հետ կապված, ինչպես նաև նախքան Պեկին ժամանելը իրականացրած ճամփորդությունների մասին կեղծ տեղեկության տրամադրման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ այդ թվում և քրեական։

Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, ապա ուղևորվում այլ նահանգներ, պարտավոր են ենթարկվել տվյալ նահանգում կամ քաղաքում գործող կարանտինային կարգին։

Շանհայ և Գուանջոու քաղաքներում խստացման առումով որևէ փոփոխություն չկա։ Բոլոր ժամանող ուղևորները,  համապատասխան բժշկական զննումից հետո, պետք է անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում, ինչը հնարավոր է իրականացնել ըստ բնակության վայրերի(եթե համատիրությունների կողմից այլ որոշում չկա)։ Բժշկական սպասարկման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են քաղաքացիների կողմից, որի համար հնարավոր է օգտագործել նաև  Չինաստանում գործող բժշկական ապահովագրությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: