Ռոբերտ Քոչարյանի վիճակը կայուն է, բայց անհայտ է, թե հիվանդանոցից երբ դուրս կգրեն

Լուրեր

30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակը կայուն է: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Էրեբունի ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը՝ նշելով, որ առայժմ անհայտ է, թե երբ կավարտվի Քոչարյանի  ստացիոնար բուժումը:

Ռոբերտ Քոչարյանն արդեն 8 օր է, ինչ ԱԱԾ մեկուսարանում չէ:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գրասենյակը մարտի 7-ին տեղեկացրել էր, որ ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին էլ Factor.am-ին փոխանցել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:


Իսկ ահա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Սակայն փետրվարի 26-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին Factor.am-ին փոխանցել էր, որ Գրիգորյանը հրաժարվել է ստացիոնար բուժումից և գնացել է տուն: Այսօր Անատոլի Գինունին Factor.am-ին ասաց, որ հիվանդանոցից գնալուց հետո Գրիգորյանը ոչ մի անգամ չի դիմել իրենց, իսկ մի քանի օր առաջ իրեն զանգել է Մանվել Գրիգորյանի կինը և ասել, որ վերջինիս վիճակը գնալով վատանում է:

«Գնալուց առաջ ասեց, որ չի կարողանում դիմանա հիվանդանոցային պայմաններին, քանի որ մեկ տարուց ավել եղել է հիվանդանոցում: Կինն է զանգել, ներկայացրել է խնդիրները, որ նստած է քնում, ես անձամբ չեմ տեսել, կինն ասում է, որ նստած է քնում: Առաջարկել ենք, որ բերեն հիվանդանոց, բայց հրաժարվել է, ասել է՝ որքան ապրեցի, ապրեցի: Նրա վիճակը խրոնիկ ծանր է, իր շաքարը միշտ եղել է 25-30-ի սահմաններում»,- ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրենը:

Նարեկ Կիրակոսյան