«Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» , «Ռոսիա» և «Տաշիր» առևտրի կենտրոնները մարտի 16-ից մինչև 23-ը չեն գործի

Լուրեր

02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնը մեկ շաբաթ չեն աշխատի: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիլ» գրուպը՝ նշելով.

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը:

Այս կերպ աջակցում ենք նաև ՀՀ կառավարության կանխարգելիչ ծրագրին: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին այս օրերին լինել ավելի հավասարակշիռ և մարդկային շփումները հասցնել մինիմալի»:

Նմանտապիպ հայտարարություն է տարածել, նաև «Տաշիր» առևտրի կենտրոնը.

«Հարգելի՛ տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։
Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է:
Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել #կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։
Բոլորիդ մաղթում ենք առողջություն:»

Հիշեցնենք, որ նույն օրերին չեն գործի նաև Երևան մոլ ու Դալմա Գարդեն մոլ առևտրային ընկերությունները: