Երեկ Էջմիածնում կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԱՆ խոսնակ
«Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ապա գրառման մեկնաբանությունում խոսնակը նշում է, որ գրանցված դեպքը Էջմիածնի շրջանակից է: