«Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել են թմրամիջոցներ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 10-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Խ.-ին տեսակցության եկած հորը՝ Վ. Խ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առանձնացված 4 տարբեր փաթեթներում առկա են եղել սպիտակ, փոշենման և ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոտ 4 գրամ քաշով:

«Քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները, շարունակելով վերը նշված դեպքով օպերատիվ տվյալների իրացումը, մարտի 13-ին ՀՀ Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են իրականացրել Վ․ Խ․-ի բնակարանում և ավտոտնակում, խուզարկել են նաև նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխած մեքենան։

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերել են մոտ 10 գրամ, իսկ ավտոտնակի խուզարկությամբ՝ մոտ 7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել քաղաքացի Ա․ Ղ․-ին։ Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթներում առանձնացված 0,71 և 1․47 գրամ քաշերով, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում: