Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները,  հրաժարվում են հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան արարողությունները. Արման Բաբաջանյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ անլկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները,  հրաժարվում են հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան արարողությունները: Պատգամավորը կարծում է, որ հարցը պետք է լուծել պետության միջամտությամբ:

«Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, որտեղ ամիսներ առաջ ծրագրված են եղել նշանդրեքի և հարսանեկան արարողություններ, հրաժարվում են վարակի պատճառով անսալ կազմակերպիչների խնդրանքին և հետաձգել նախապես ծրագրված հարսանեկան կամ նշանդրեքի արարողությունները՝ վկայաբերելով հարսանյաց սրահի և կազմակերպիչների միջև կնքված/ստորագրված պայմանագիրը։

Կարծում եմ այս հարցը պետք է լուծել պետության միջամտությամբ, որպեսզի բոլոր միջոցառումների չեղարկում/հետաձգումները կատարվեն օրենքի ուժով։

Մեր քաղաքացիները փաստորեն սոցիալական ավելի մեծ պատասխանատվություն են զգում, քան մանր ու միջին ձեռնակատերերը։

Այսօր, առավել, քան երբևէ պետք է մեծացնենք մեր անձնական, անհատական պատասխանատվության աստիճանը՝ դա համարելով ազգային անվտնագության կարևորագույն բաղադրիչ։ Այսօր մեր ազգային անվտանգությունը, հանրային առողջությունը կախված է առանձին վերցրած ամեն մի քաղաքացուց և բոլոր, յուրաքանչյուրս պետք է ապրենք ու գործենք այս անխախտ գիտկացմամբ։

Հ․Գ․ Բոլոր այսպիսի դեպքերի համար, մինչև պետության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, խնդրում եմ կապվել ինձ անձնական նամակով»,- գրել է նա: