ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Սա մեծ քննություն է մեր իշխանության համար. Կարինե Խոդիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրաքվե անցկացնելն այս պահի համար լավագույն որոշումն էր: Ամեն դեպքում, սահմանադրական փոփոխությունները պետք է ավելի վաղ արվեին, չարվեց, այդ պատճառով էլ եկանք-հասանք այս օրվան: Այն, ինչ կարող էր Ազգային ժողովն անել մեկ տարի առաջ և ընկալվել, այսօր արդեն կարող էր չընկալվել, ուստի հանրաքվե անցկացնելու որոշումը ճիշտ էր»,- Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում տեսակետ է հայտնում դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանը:

Նա հակադարձում է քննադատների այն պնդմանը, թե հանրաքվեի անցկացման համար մեծ և ուռճացված ծախսեր են արվելու. «Հանրաքվեի ծախսերի մասին հիմնականում աղմուկ են բարձրացնում մարդիկ, որոնց գործուն մասնակցությամբ ժամանակին միլիոններ են անհետացել: Ինքս հարկատու եմ, և եթե չեմ դժգոհում, մյուսները թող լռեն»:

Դրամատուրգը հիշեցրեց՝ տարիներ շարունակ դժգոհել է այն հանգամանքից, որ իշխանավորները, հատկապես՝ առաջին դեմքերը, դուրս չէին գալիս ժողովրդի մեջ:

«Բայց մեր վարչապետն օժտված է հրաշալի այդ հատկանիշով. նա ժողովրդի հետ շփվելու առիթը բաց չի թողնում»,- նկատում է տիկին Խոդիկյանը:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանի՝ կուրթանցի Մեխակից ներողություն խնդրելու դեպքին և դրան նախորդած քննադատություններին՝ ուղղված վարչապետի հասցեին. «Մեր խեղճ ժողովուրդը տասնյակ տարիներով չէր լսել, որ երկրի ղեկավարը ներողություն խնդրեր, ուստի իր ամբողջ մուռը հանեց Նիկոլ Փաշինյանից: Իհարկե, վարչապետը ներողություն խնդրելով հերոսություն չարեց. նա պարտավոր էր դա անել, բայց կեցցե, որ կարողացավ զգալ իր սխալը»:

Տիկին Խոդիկյանը խոսում է նաև Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի մասին, կոչ անում խուճապի չմատնվել, բայց լինել սթափ. «Խուճապ է, քանի որ հանկարծ պարզվում է՝ կա վիրուս, որի հակավիրուսը մենք չունենք: Սա մեծ քննություն է մեր իշխանության համար, հատկապես Առողջապահության նախարարության և այն կառույցների համար, որոնք առաջին պատասխանատուներն են»:

Աննա Բաբաջանյան