Դոնալդ Թրամփը մարտի 15-ը երկրում աղոթքի ազգային օր է հայտարարել
Քաղաքականություն
14.03.2020 | 12:02ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ մարտի 15-ը երկրում հայտարարվում է աղոթքի ազգային օր:
«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ կիրակի օրը՝ մարտի 15-ին, հայտարարվում է աղոթքի ազգային օր: Մենք մի երկիր ենք, որն իր ողջ պատմության ընթացքում, այնպիսի դժվարին պահերին, ինչպես հիմա է, դիմել է Աստծուն պաշտպանություն և զորություն ստանալու համար»,- գրել է Միացյալ Նահանգների առաջնորդը: