Պետական սեփականության գույքն օտարվել է մի քանի անգամ ցածր գնով. ՀՀ գլխավոր դատախազություն

Լուրեր

23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից   ուսումնասիրվել են  պետական սեփականություն հանդիսացած Երևան քաղաքի  Կենտրոն վարչական շրջանի, Կորյունի փողոց 19ա շենքում գտնվող 64,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքներն  օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 2016թ. դեկտեմբերին կազմած եզրակացությամբ անշարժ գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատել է 15.7 մլն ՀՀ դրամ:

ՀՀ կառավարության որոշմամբ  սահմանվել է գույքը  մրցույթով օտարելու  պահանջ՝ նախատեսելով առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում նոր մրցույթներ կազմակերպելու և յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններ։

Արդյունքում գույքը միայն երկրորդ մրցույթով, համաձայն  գույքի օտարման և գրավի պայմանագրի, քաղաքացուն վաճառվել է 9․5մլն ՀՀ դրամով:

Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն։ Պարզվել է, որ 2016թ. գնահատում իրականացնելիս ՍՊԸ-ի մասնագետը համեմատական մեթոդով շուկայական արժեքը որոշելու համար ելակետ են համարել գնահատվող օբյեկտից տարբերվող հարկայնություն, մակերեսներ ունեցող տարածքների վաճառքի տվյալները: Մինչդեռ այդ մեթոդը կիրառելիս անհրաժեշտ էր հիմք ընդունել համանման և համադրելի օբյեկտների շուկայական տեղեկատվության վերլուծությունը: Ըստ կատարված շուկայական արժեքի նոր վերլուծության՝ 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 28մլն ՀՀ դրամ, այսինքն սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավելի:

Այսինքն ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել նշված ոչ բնակելի տարածքների գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, գույքի գնահատման հիմքում դրել է ոչ համադրելի ելակետային տվյալներ: Արդյունքում 28մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է գրեթե եռակի ցարծ գնով՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ի հայտ են եկել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»: