Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում նախատեսված հանդիպումը

Լուրեր

04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ:Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ և իրազեկել, որ, իրավիճակով պայմանավորված, քննարկվում է նաև Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը:

«Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված  հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:

Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- գրել է Ա. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսված  էր ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը արցախցի ընտրողների հետ, որից հետո նա պիտի հանդես գար մամուլի ասուլիսով: