Արևիկ Անափիոսյանը նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ
«Հարգելի գործընկերներ,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեի կողմից նշանակվել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, 4 տարի ժամկետով։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել այդ խորհրդում և շարունակել իմ համեստ ներդրումն ունենալ այն ոլորտում, որին հավատում և վստահում եմ»,- գրել է Անափիոսյանը ֆեյսբուքի իր էջում: