Նախատեսվածից քիչ են հորատել, արդյունքը գրավիչ չի եղել ներդրողների համար. Հաշվեքննիչ պալատի արձանագրած խեղաթյուրումները ՀՎԷԷՀ-ում

Լուրեր

02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
Բոլորը

Հաշվեքննիչ պալատից տեղեկացնում են, որ Պալատի 6-րդ վարչությունը 2019թ․ ապրիլի 17-ից մինչև 2020թ․ փետրվարի 29-ը համապատասխանության և կատարողականի հաշվեքննություն է իրականացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի 2017-2018 թվականների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ  և խեղաթյուրումներ, մասնավորապես՝

 

  • Հիմնադրամի կողմից ծախսերի պլանավորումը կատարվել է թերություններով, առկա միջոցների ամբողջական բաշխվածությունն ապահովելու նպատակով հաշվի չեն առնվել ու չեն գնահատվել աշխատավարձի գծով կատարվելիք ծախսերի իրական ծավալներն ու նախորդ տարիների փաստացի ծախսերը: Հաստիքացուցակում ներառվել են չօգտագործվող հաստիքներ՝ հանգեցնելով աշխատավարձի գծով 2017-2018 թվականներին 1 և 78.3%-ի չափով ցածր կատարողականների:

 

  • Հիմնադրամը բավարար հսկողություն չի իրականացրել հաստիքային աշխատողների և ծրագրերում ընդգրկված խորհրդատուների կողմից պայմանագրային պարտավորությունների լիարժեք կատարման, նրանց կողմից ներկայացվող հաշվետվությունների բովանդակության և առարկայականության, ժամկետների պահպանման նկատմամբ: Պայմանագրերում հաճախ ներառվել են գործառույթներ, որոնք, որպես կանոն, երկար ժամանակ չեն իրականացվել, կամ դրանց փաստացի իրականացումը հնարավոր չէ պարզել:

 

 

  • Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ երկրաջերմային էներգիայի հետախուզական հորատման ծրագրի շրջանակում բարձր երկրաջերմային ֆոն ապահովելու նպատակով В-2 հորատանցքի հորատման համար նախատեսվել է 1500 մետրի փոխարեն հորատել 1800 մետր, սակայն իրականում այն հորատվել է ընդամենը 1684 մետր խորությամբ, որում  ստացված առավելագույն ջերմաստիճանը կազմել է մոտ 124°C՝ նախատեսված 150°C- փոխարեն։ Այլ կերպ՝ ստացված արդյունքը չի բավարարվել նվազագույն պայմաններին, որոնք պետք է գրավիչ լինեին ներդրողների համար։

 

  • Հիմնադրամի կողմից պատշաճ ուշադրություն և հսկողություն չի իրականացվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի նախապատրաստական ծրագրի խորհրդատուների հետ կնքվող պայմանագրերի ճշգրիտ կազմման, դրանցով նախատեսված պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ: Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով պոտենցիալ ներդրողների ներգրավման ուղղությամբ, որի արդյունքում թվով 6 տեղանքից 5-ի նկատմամբ դեռևս առարկայական առաջարկություններ չեն ստացվել։

 

  • 2017-2018 թվականներին երկու դրամաշնորհային ծրագրերի գործառնական ծախսերից կատարվել են 49,716.4 հազ.դրամի աշխատավարձի վճարումներ՝ 9,943.3 հազ. դրամը կազմել է ՀՀ կառավարության համաֆինանսավորումը, որոնք չէին կարող ուղղվել Հիմնադրամի հինգ աշխատողի աշխատավարձի վճարմանը:

 

 

  • 2012 թվականի հուլիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Հիմնադրամի միջև կնքված գործակալության համաձայնագրի շրջանակում մասնակից ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով Հիմնադրամն օժտված չէ գործուն վերահսկողական գործառույթներով՝ իրականացվող ծրագրի շահառուների ընտրության, վարկային միջոցների հատկացման, արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների գնագոյացման, ինչպես նաև կատարված տեղադրման աշխատանքների ընթացքի և արդյունքների նկատմամբ: