Կայացավ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի լուսանկարների ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
Բոլորը

Կայացավ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի լուսանկարների ցուցահանդեսը։ «Քայլարշավի հիմնական նպատակը Մահաթմա Գանդիի գաղափարների տարածումն է․ խաղաղության, ոչ բռնի փոփոխությունների, աղքատության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության։ Քայլարշավը մեկնարկել է Նյու Դելիից՝ Մահաթմա Գանդիի գերեզմանից։ Անցնելու են Մահաթմա Գանդիի անցած ճանապարհով։ Հնդկաստանում արդեն անցել են 4 ամիս, վերջին մեկ ամիսը քայլում են Հայաստանի սահմանում։ Սկսել են Ագարակից, ավարտելու են Բագրատաշենում։ Ընդհանուր քայլարշավը տևելու է 365 օր և ավարտվելու է Շվեյցարիայում՝ Ժնևում։ 10 երկիր են անցնելու։ Հայաստանում նախատեսված է 45 բնակավայր»,- ասաց Աղաբեկ Սիմոնյանը՝ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի հայաստանյան թիմի համակարգողը։

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակից Ռաջագոպալան Վեեթիլն էլ ասում է, որ իրենք երկարատև քայլարշավներ կազմակերպելու սովորություն ունենք․ «Գաղափարի հիմքում ոչ բռնի շարժումն է։ Դուք էլ Հայաստանում կարողացաք ոչ բռնի շարժում կազմակերպել և այդ կերպ իշխանափոխություն արեցիք։ Սա շատ հետաքրքիր կապ է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ Այն շատ նման է ուխտագնացությանը։ Մենք անցել ենք Մահաթմա Գանդիի անցած ճանապարհով, հետո եկել մի երկիր, որը բազում տարիներ բռնություն է տեսել և հետո որոշել ոչ բռնի շարժման միջոցով իր խնդիրները վերափոխել։ Մենք փորձում ենք Հայաստանից գաղափարներ վերցնել, թե ինչպես կարելի է ոչ բռնի շարժման միջոցով հասարակությունը վերափոխել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան